«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հենց սահմանափակ և ոչ իրատեսական ակնկալիքներն են ծնում կոնֆլիկտային միջավայր

Հենց սահմանափակ և ոչ իրատեսական ակնկալիքներն են ծնում կոնֆլիկտային միջավայր
24.04.2025 | 14:02

Հեռանկարային խելամիտ քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես օբյեկտիվ իրողությունների, ոչ թե իրավիճակային սուբյեկտիվ ընկալումների վրա։ Ընդ որում, երբ այդ սուբյեկտիվ ընկալումները նյութականացվում են թուրք-ադրբեջանական ներկայիս իշխանության անմիտ ու անհագ ակնկալիքներին համահունչ, ապա հեռանկարի մասին երազելն անգամ անհույս զբաղմունք է։

Այս ամենին, ըստ էության, ավելանում է ինդոկտրինացիայի գործելաոճը, քանզի ցանկացած այլակարծություն աճապարում են որակել իբրև պատերազմի լեգիտիմացում, չգիտակցելով, որ հենց սահմանափակ և ոչ իրատեսական ակնկալիքներն են ծնում կոնֆլիկտային միջավայր։

Ինչ-որ տեղ անգամ իրենց սպասելիքները գերազանցող ծավալապաշտական հաջողություններից գլուխները կորցրած թուրք-ադրբեջանական իշխանությունները, ղեկավարվելով սեփական ժողովրդի՝ զուտ անպատրաստ ու հայատյաց գաղափարներով զինված հատվածի մոտ էժանագին վարկանիշ ձեռք բերելու մարմաջով, արդեն անթաքույց արտահայտվում են ոչ թե քաղաքակիրթ խաղաղության, այլ նվաստացուցիչ կապիտուլյացիայի մասին։

Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդպիսի «կացնային» քաղաքականությունը դեմ է նաև թուրք հավաքական ժողովրդի իրական շահերին, քանզի այսօր իրենք օգտվում են դափնիներից, բայց ապագա սերնդի համար թողնում են սոսկ բարդագույն, իրենց քաղաքակրթությունից անչափ հեռացնող միջէթնիկական չլուծված խնդիրներ:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ